ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հաղթանակի օրեր

Հաղթանակի օրեր
26.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 27
Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները:
Տեսնում եմ ձեր հաջողությունը, որ ունենում եք ձեր մղած պայքարների մեջ:
Ես հաղթանակ եմ համարում. ընտիր հաղթանակ: Այն բնավ չեմ համեմատում Իմ մեծ Սրբերի մղած տաժանելի պայքարների հետ:
Այդմի հաղթանակ է, որ ուրախացնում է նաև երկնքի հրեշտակներեին և ձեր սիրելիներին. նման այն հատուկ նվաճումներին, որ իբրև իրադարձություն է ընդունվում և ուրախության պատճառ դառնում:
Ի՛մ սիրելիներ, հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերը ընդունեք իբրև օրհնված օրեր։
Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ